‘
BBC-ի փոխանցմամբ, «Ուդար» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն Մայդանում հավաքված ցուցարարներին կոչ է արել չենթարկվել սադրանքների: «Մենք հստակ պլան ունենք: Չենթարկվեք սադրանքներին: Սադրիչները շատ են»,- ասել է Կլիչկոն: Նա նաեւ հավելել է. «Մենք հիշեցնում ենք, որ հիմա այժմ սկսվելու են սադրանքներ: Նրանք ցանկանում են արյուն թափել, իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հրազեն կիրառի, պաշտպանվի»:
‘