‘Կլյույվերտ. «Կցանկանայի գլխավորել «Բարսելոնա»-ն կամ «Միլան»-ը»’

1113

«Բարսելոնա»-ի և «Միլան»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլույվերտը հայտարարել է, որ կցանկանար աշխատել այդ ակումբների գլխավոր մարզչի պաշտոնում: Կլույվերտը Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական է եղել աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ և ներկայումս չի աշխատում:

««Բարսելոնա»-ի, «Միլան»-ի կամ որևէ այլ եվրոպական գրանդի գլխավոր մարզչի աշխատանքն ինձ համար երազանքի իրականացում կլինի: Մունդիալից հետո ցանկանում էի հաջորդ քայլն անել, բայց պետք է համբերատար լինել: Պետք է շարունակեմ զարգանալ որպես մարզիչ:

Վստահ եմ, որ հնարավորություններ կունենամ: Արդեն մի քանի առաջարկ եմ ստացել, բայց պետք է լավագույն տարբերակն ընտրեմ»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Կլույվերտի խոսքերը:

 

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Վահե Գրիգորյան. Սահմանադրությունն այլևս մեր պաշտպանության կարիքն ունի’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն խոստումներ է տվել Պերեսին’