‘Կլյուվերտ. «Լուի վան Գալը խնդիրներ է ունենում փորձառու խաղացողների հետ»’

1255

Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզիչ Պատրիկ Կլյուվերտը պատմել է, թե ինչու, իր կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդի» իր կոլեգա Լուի վան Գալը հաճախ լեզու չի գտնում փորձառու ֆուտբոլիստների հետ։

-Նա այն մարդկանցից է, ովքեր ուզում են ամեն տեղ հաջողության հասնել, բայց երբեմն խնդիրներ է ունենում փորձառու ֆուտբոլիստների հետ։ Վան Գալը հիանալի է աշխատում երիտասարդների հետ, վստահ եմ՝ վետերանների հետ էլ նա նույնկերպ է աշխատում, բայց փորձառու ֆուտբոլիստներն ունեն խաղի՝ իրենց արդեն ձևավորված տեսլականը, որը ոչ միշտ է համապատասխանում նրա հայացքներին։ Նա շատ շիտակ մարդ է և գիտի՝ ինչ է ուզում։ Նա բաց է և ամեն ինչ բաց է ասում, բայց ոչ միշտ է ծրագրածով առաջ շարժվում,-ասել է Կլյուվերտն «Omnisport»-ին տված հարցազրույցում։

Հիշեցենք, որ ԱԱ-2014-ի ժամանակ Կլյուվերտը եղել է վան Գալի օգնականը Հոլանդիայի հավաքականում։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ՉԼ-ում իսպանական թիմերի դեմ 6 խաղերից միայն մեկում է հաղթել ‘
Հաջորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Ջոկովիչն ու Նադալը կհանդիպեն կիսաեզրափակիչում (տեսանյութ)’