‘Կլոպը՝ «Յուվենտուսի» հետ խաղի մասին’

803

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղից առաջ երկու կողմերի հնարավորությունները գնահատել է հավասար:

«Յուվենտուսը» փորձառու ակումբ է: Իտալիայում մեծ ուշադրություն են դարձնում մարտավարությանը, սակայն մենք էլ հասկանում ենք տակտիկայից: Երբեք չէր եղել, որ «Բորուսիան» Բունդեսլիգայի մասին մտածի առաջին հերթին: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ խմբային փուլում արագ լուծեցինք հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Այժմ իրավիճակն այլ է: Ճգնաժամն ավարտվում է: Հասկանում ենք, որ «Յուվենտուսի» հետ խաղից հետո շարունակելու ենք պայքարել Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար, սակայն Թուրինում սպասվում է դիտարժան պայքար, որին բոլորդ էլ ականատես կլինեք»,- Կլոպի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը::

«Յուվենտուս» — «Բորուսիա» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին և կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘ Բուֆոն. ««Բորուսիան» լավագույններից է և կարող է հաղթել ցանկացած մրցակցի»’
Հաջորդ հոդվածը‘Վիլյան և Չավին կրկին կարող են դառնալ թիմակիցներ’