‘Կլոպը հատուկ մասնագետ է հրավիրել՝ օգնելու խաղացողներին սթրեսի դեմ պայքարել’

698

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը աշխատանքի է ընդունել  պրոֆեսիոնալ սյորֆերի՝ Սեբաստիան Շտոյդտներին: Այս մասին հաղորդում է   The Times- ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը մտադիր է այս կերպ օգնել «Լիվերպուլի» խաղացողներին սթրեսի դեմ պայքարում: Շտոյդտներն արդեն այցելել է մերսիսայդյան ակումբի ուսումնամարզական  բազա և դասընթաց անցկացրել թիմի հետ լողավազանում: Դասընթացը հիմնված էր շնչառական տեխնիկայի ուսումնասիրության վրա կենտրոնանալուն: Նշվում է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները շատ տպավորված էին մասնագետի հետ անցկացրած դասից:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» զբաղեցրեց 2-րդ տեղը՝ մեկ միավոր զիջելով երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Նաև Յուգեն Կլոպի սաները դարձան Չեմպիոնների լիգայի հաղթողներ՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով «Տոտենհեմին»:

Նախորդ հոդվածը‘Էրերա. ՊՍԺ-ն իսկական գիգանտ է’
Հաջորդ հոդվածը‘Էմերի. Գոհ եմ կատարված աշխատանքից’