‘Կլոպն 9-ամյա տղային «Լիվերպուլ»-ի հետ պայմանագիր է խոստացել’

1052

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզչի զրուցակիցը 9-ամյա տղա է եղել:

Կլոպը՝ տպավորված տղայի անմիջականությամբ, նրան ապագայում «Լիվերպուլ»-ի հետ պայմանագիր է խոստացել:

«Եթե դու մնաս այնպիսին, ինչպիսին կաս, մի քանի տարի անց պայմանագիր կստորագրես այստեղ: Անկեղծ եմ ասում. եթե այս տղան շարունակի իր վրա այսքան շատ աշխատել, ապա վեց տարի անց այստեղ նստած պայմանագիր կստորագրի «Լիվերպուլ»-ի հետ»,- լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:

 

Նախորդ հոդվածը‘Տոմաս Տուխել. «Կրասնոդար»-ն արժանի էր այս հաղթանակին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’