‘Կլոպ․ «Գվարդիոլան, գուցե, աշխարհի լավագույն մարզիչն է»’

2817

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային, որն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Մյունխենի «Բավարիայից» եւ կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»։

«Եթե այդ տեղեկությունը տրանսֆերային այլ լուրերի պես է, ապա Գվարդիոլան կհայտնվի որտեղ ասես, բացի Անգլիայից։ Սակայն, եթե դա ճիշտ է, ապա Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների համար բարդ է լինելու, քանի որ Գվարդիոլան, գուցե, աշխարհի լավագույն մարզիչն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild -ը։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում 2016-ի ամռանը Գվարդիոլային կփոխարիի իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին: 

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախում’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Երբ ֆուտբոլիստները ցուցադրում են այսպիսի վստահ խաղ, չկա հրաժարական տալու հիմնավոր պատճառ»’