‘Կլոպ․ Մենք լավ հնարավորություն ունենք ռևանշի հասնելու համար’

4279

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Չելսիի» դեմ մրցավեճին ընդառաջ խոսել է հանդիպման մասին։ 

«Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ հանդես ենք գալիս։ Այդ իսկ պատճառով ես որևէ լավ կողմ չեմ տեսնում լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու մեջ։ Եթե ես և Սարրին հնարավորություն ունենայինք չորեքշաբթի դաշտ դուրս բերել մեր լավագույն խաղացողներին, ապա ավելի ուրախ ֆուտբոլ կստացվեր։ Իսկ այսպես ստացվեց լուրջ գավաթային հանդիպում»։

«Վաղվա խաղի լավագույն նախապատրաստությունը չորեքշաբթի օրվա գավաթային խաղն էր։ Մենք լավ շանսեր ունենք «Չելսիի» նկատմամբ ռեվանշի հասնելու համար»,-գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

«Չելսի» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20։30-ին։ 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Գատուզոն կարծում է, որ ներկայիս «Միլան»-ը մեծագույն ակումբ չէ’
Հաջորդ հոդվածը‘Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’