‘Կլոպ. ««Բորուսիայում» մնալու Ռոյսի որոշումը խելահեղություն էր»’

908

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Մարկո Ռոյսի մասին, ով վերջերս էր երկարաձգել թիմի հետ իր պայմանագիրը՝ չնայած իր հանդեպ խոշոր ակումբների հետաքրքրությանը:

«Ռոյսի՝ թիմի համար ունեցած կարևորության մասին կարելի է եզրակացնել նրա նոր պայմանագրի ժամկետից: Մեծ էր հավանականությունը, որ նման հետաքրքրվածության պայմաններում նրա կարգի ֆուտբոլիստը կլքեր ակումբը, սակայն նա ասաց՝ ես մնում եմ:

Իմ կարծիքով, նրա որոշումն իր տարիքի մարդու համար տարօրինակ քայլ էր, որովհետեւ նրան մեծ ֆուտբոլիստ եմ համարում և հրաշալի մարդ: Դա պարզապես խելահեղություն էր»,-ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Անդրեա Պիրլոն չի մասնակցի «Բորուսիայի» հետ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանն «Արսենալի» դիտակետում է’