‘Կլոպ. «Գիտենք՝ պետք է շատ գոլեր խփենք»’

2740

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի ցածր արդյունավետության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղում մերսիսայդցիները 4 գոլ են խփել:

-Երբ հարձակվողները քիչ գոլեր է խփում, պետք մտածել՝ ինչպես անել, որ մյուս ֆուտբոլիստներն աչքի ընկնեն: Մենք հիանալի հարձակման գիծ ունենք, բայց ես քիչ դեպքերում կարող եմ բոլորի հետ հույսեր կապել, քանի որ անընդհատ վնասվածքներ են լինում: Երբեմն էլ պարզապես բախտը չի ժպտում մեզ, «Լիվերպուլի» հետ նման դեպքեր հաճախ են պատահել: Գիտենք, որ պետք է շատ գոլեր խփենք, աշխատում ենք այդ ուղղությամբ,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: 19-րդ տուրում Կլոպի թիմը մրցելու է «Սանդերլենդի» հետ, հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 30-ին:

Նախորդ հոդվածը‘Գոլազուրկ ոչ-ոքի «Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի» մրցավեճում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախում’