‘Կլոպ. «Ես չեմ լսել, որ իմ թիմից որևէ մեկը խոսի չեմպիոնության մասին»’

1029

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողներին խնդրել է իրեն չեմպիոնության վերաբերյալ հարցեր չտալ: 

-Ես չեմ լսել, որ իմ թիմից որևէ մեկը խոսի չեմպիոնության մասին: Ես միշտ պատրաստ եմ շփվել լրագրողների հետ, բայց խնդրում եմ այժմ ինձ չեմպիոնության վերաբերյալ հարցեր մի տվեք: Ես երբեք չեմ ասել, թե մենք հավակնում ենք տիտղոսի… Պետք է գտնել ոսկե միջինը. հաղթելուց հետ երջանկությունից հագուստ չպատռել, իսկ պարտվելուց հետո չմտածել, թե ամեն ինչ կորած է,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լեսթերին» զիջելով 9 միավորով:

Նախորդ հոդվածը‘Պերեսը հանդիպել է Լևանդովսկու գործակալի հետ’
Հաջորդ հոդվածը‘Բենիտեսը չի ցանկացել համեմատել «Բարսելոնայի» և «Ռեալի» հարձակվողներին’