Կլոպ. Ես չեմ կարող հեռանալ «Լիվերպուլից»

261

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկրպագուներին վստահեցրել է, որ կմնա իր պաշտոնում։

Այս մրցաշրջանում մերսիսայդցիները ոչ այդքան հաջող են հանդես գալիս Պրեմիեր լիգայում։ Թիմը 21 խաղից հետո մրցաշարային աղյուսակում 9-րդն է՝ 9 միավորով հե մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց։

«Եթե մարդիկ հավատան ինձ, ապա մենք կհաղթահարենք այդ դժվարությունները։ Թիմը կրկին վառ ֆուտբոլ է ցուցադրելու։

Ես չեմ կարող հեռանալ և չեմ էլ պատրաստվում գնալ։ Ես չափազանց շատ եմ պարտական ​​այս թիմին և պատասխանատվություն ունեմ երկրպագուների առջև: Մենք բարդ շրջան ենք ապրում, բայց չենք կորցնում հավատը մեր ուժերի հանդեպ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածըՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում
Հաջորդ հոդվածըԳովազդատուների կեսից ավելին դադարեցրել է համագործակցությունը Twitter-ի հետ