‘Կլոպ. «Կեցցե՛նք մենք, թեև մեր ջանքերի դիմաց ոչինչ չստացանք»’

864

Դորտմունդի «Բորուսիան» երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց Թուրինի «Յուվենտուսին»: Հանդիպումից հետո գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր տպավորությունների մասին: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Յուրգեն Կլոպի հնչեցրած մեկնաբանությունները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Առաջին կեսում հարձակման գծում մի քանի անգամ կարողացանք ավելի լավ խաղալ: Մինչև ընդմիջում գերազանց էինք գործում, «Յուվենտուսի» համար խնդիրներ էինք ստեղծում, բայց, իհարկե, ամոթալի գոլեր բաց թողեցինք: Առաջին գոլն ընդունելուց հետո չհանձնվեցինք, շարունակեցինք պայքարել:

Երկրորդ գոլը բաց թողնելուց քիչ առաջ սկսեցինք պակաս ակտիվ գործել: Մենք կարող ենք եւ պետք է ավելի լավ խաղանք պաշտպանությունում: Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց միայն մեկ-երկու հնարավորություն ստեղծել գոլ խփելու համար: «Յուվենտուսը» երկու լավ գոլային պահ ունեցավ: Դա հաշվի առնելով՝ արդյունքը նորմալ եմ գնահատում:

Արդյունքը համապատասխանում էր հանդիպման սցենարին: Առաջին կեսում մենք շատ բան էինք ճիշտ անում, բայց երկու միանգամայն անտեղի գոլ բաց թողեցինք: Այդ պատճառով էլ ընդմիջման ժամանակ ստիպված եղա տեղաափոխություններ կատարել: Եթե մեզ վիճակված էր պարտվել, ապա պետք է պահպանեինք 1:2 հաշիվը: Այդպես էլ եղավ, կյանքը շարունակվում է:

Չեմ կարող ասել, թե մրցակիցը մեզ ինչ-որ բանով զարմացրեց: «Յուվենտուսը» միշտ նման ֆուտբոլ է խաղում: Պարզապես մենք գնդակն անհաջող կորցրինք, եւ մեզ միանգամից պատժեցին հակագրոհով: Այսօր ինձ համար անակնկալներ չեղան: Մենք չկարողացանք ավելիին հասնել, այնպես որ պետք է ընդունել այս ամենն ինչպես կա:

«Յուվեին» հարգանքով ենք վերաբերվում, այդ պատճառով էլ այդքան խորն էինք պաշտպանվում: Իսկ երկրորդ գոլը բաց թողեցինք, քանի որ արդեն չափազանց խորն էինք «նստած» պաշտպանությունում: Չեմ կարծում, թե լավ գաղափար էր Մորատային դարպասից մի քանի մետր հեռավորության վրա տարածություն տալ:

Չեմ կարծում, թե «Յուվենտուսը» հաճախ է հայտնվում նման ճնշման տակ, ինչպես այսօր: Մենք իրոք կեցցենք, թեեւ մեր ջանքերի դիմաց ոչինչ չստացանք: Բայց այս արդյունքը մեզ հնարավորություն է թողնում, եւ սա է ամենակարևորը: Մենք վատ տրամադրությամբ չենք տուն վերադառնում,-ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նույն նախապայմանը. ազատել «օկուպացված ադրբեջանական» հողերրը’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Ավետիսյանների իրավահաջորդները ողբերգության հետաքննության արդյունքները չեն տեսնում’