‘Կլոպ. «Մարզչական կարիերայիս ընթացքում այսքան ուժեղ պահեստայիններ չէի ունեցել»’

938

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում տոնած հաղթանակից հետո խոսել է իր թիմի պահեստային ֆուտբոլիստների մասին: Այդ խաղից առաջ «Լիվերպուլի» պահեստայինների թվում էին դարպասապահ Դեննի Ուորդը, պաշտպաններ Կոլո Տուրեն, Նատանիել Քլյանը, կիսապաշտպաններ Ջո Ալենը, Ֆիլիպե Կոուտինյոն, ինչպես նաև հարձակվողներ Դենիել Սթարիջն ու Քրիստիան Բենտեկեն, ով դարձավ հաղթական գոլի հեղինակ:

-Եթե անկեղծ, իմ մարզչական կարիերայի 15 տարիների ընթացքում երբեք այսքան ուժեղ պահեստայիններ չէի ունեցել: Պահեստային ֆուտբոլիստների որակը կարևոր գործոն է: Երբ պահեստայինների թվում նման ֆուտբոլիստներ ունես, համոզված ես՝ ցանկացած դեպքում խաղադաշտում ուժեղ թիմ ես ունենալու:

Նպատակներ ունեցող ակումբները պետք է ունենան որակյալ պահեստայիններ: Նկատի ունեմ ֆուտբոլիստներ, ովքեր լավ մարզավիճակում են, պատրաստ են 100%-ով: Եթե որևէ մեկը դժգոհ է պահեստային լինելու պատճառով, ապա թող դուրս գա խաղադաշտ և հակառակն ապացուցի: Հնարավոր չէ՝ ֆուտբոլիստը պատրաստ լինի, իսկ ես հենց այնպես նրան խաղաժամանակ չտամ,-Կլոպի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Արզումանյանը որոշել է հեռանալ հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի ամենաարագ խաղացողների թվում’