‘Կլոպ. «Տխուր է, որ «Չելսի»-ի և Մոուրինիոյի հաջող համագործակցությունն այսպես փլուզվեց»’

1166

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը կարծիք է հայտնել Մոուրինիոյի հեռացման մասին.

«Շատ տխուր է, որ այնքան հաջող համագործացկությունը, ինչպիսին Մոուրինիոյի և «Չելսի»-ի միջև էր, այս կերպ է փլուզվում: Ժոզեին միայն լավագույնն եմ ցանկանում: Բարձր մակարդակով այսքան տարի աշխատելուց հետո նա պետք է մի լավ հանգստանա: Երբեմն ֆուտբոլը նաև այսպիսին է լինում: Դորտմունդում ես ևս եղել եմ նման իրավիճակում, շատ դժվար է հաղթահարել ճնշումը, երբ սպասելիքները չես արդարացնում»,- Կլոպպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլում» հրաշալի մթնոլորտ է»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Շոկի մեջ եմ Մոուրինիոյի հեռացումից»’