‘ԿԽՄԿ-ն Ադրբեջանի ՊՆ-ի հետ քննարկում է զինվորի հետ հանդիպման օրը’

794

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը այս պահին աշխատում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ` որոշելու Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման օրը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից: «ԿԽՄԿ-ն վստահ է, որ հանդիպման օրվա մասին կողմերը կպայմանավորվեն, սակայն դա գաղտնի է պահվելու, և հանրությունը զինծառայողին այցելության մասին կիմանա միայն այցից հետո»,-փոխանցեցին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից: Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանում գերության մեջ է դեռ օգոստոսի 8-ից: Այդ պահից ի վեր նրանից որևէ տեղեկություն չկա: Հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել ԿԽՄԿ երևանյան գրասենյակից դիմաց, երեկ էլ հանդիպել են ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ, սակայն որևէ բան իրենց չի հաջողվել իմանալ:  

Նախորդ հոդվածը‘ Թոմաս դե Վաալ. «Այն, ինչ չասվեց Բաքվում» ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատարանի դիմաց՝ ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման (լուսանկարներ)’