‘ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին. Արմենպրես’

1728

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ»,- նշել է Ամատունին:

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ: 

Նախորդ հոդվածը‘Նախապես գիտեինք, որ արտակարգ դրություն է հայտարարվելու․․․ Մարտի 1-ի գործով Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքը. 1in.am’
Հաջորդ հոդվածը‘ATP. Ցինցինատի. Ջոկովիչը քառորդ եզրափակչում է, Խաչանովը լքել է պայքարը’