‘Կծու բիբար ուտելու համար ոստիկանները տուժողի կարգավիճակ ստանու՞մ են. «ՉԻ»’

1573

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Բանից պարզվում էˋ Շանթ Հարությունյանի գործով որպես տուժող անցնող ոստիկաններից մեկը, տուժողի կարգավիճակ է ստացել այն պատճառով, որ պայթուցիկների ծխից «աչքերը մռմռացել են»:

Փաստորեն, Շանթ Հարությունյանն ու իր համախոհները ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ չարամտորեն կիրառել են աչքերի մռմռույթ հարուցող տեխնիկական միջոցներ և վերջիններիս պատճառել աչքերի մռմռում:

Ավելինˋ Շանթ Հարությունյանը ժամանակավորապես անաշխատունակ է դարձրել ՀՀ ոստիկանությանը, որովհետև աչքերի մռմռույթի հետևանքով սույն աղետյալ ոստիկանը շուրջ 15 վարկյան ստիպված է եղել զբաղվել աչքերի տրորույթովˋ ի վիճակի չլինելով կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս չարանենգ արարքը, կարծում ենք, չի կարելի անպատիժ թողնել:

Ի դեպ, հետաքրքիր էˋ տուժողի կարգավիճակ ստանու՞մ են այն ոստիկանները, ովքեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կծու բիբար են ուտում և լեզուները մռմռում է:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի փոխվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում’
Հաջորդ հոդվածը‘Ազգագրագետ. Նախագահական ընտրություններից հետո Էմիգրացիան հասնում է իր գագաթնակետին’