‘Կկայանա «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսը’

921

Հուլիսի 4-ին (հինգշաբթի), ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա աստղագետ, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսը:

«Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն է ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարե դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև տիեզերական ապագայի մասին: Հրապուրելով արտերկրային, արտասովոր երևույթներով ու առեղծվածներով՝ գիրքը ընթերցողին քայլ առ քայլ տանում է պարզ, սովորական գաղափարներից դեպի խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ, նրա մեջ արթնացնում պրպտող հետաքրքրասիրություն, զարգացնում ստեղծագործելու ձգտում և ունակություն, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին:

Գիրքը տպագրվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) միջոցներով և տրամադրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին: 
Գրքի կայք-էջի հասցեն է http://ayas.ar.am/
 
Հայկական աստղագիտական ընկերություն

Նախորդ հոդվածը‘Աղվերանի ձորն ավտոմեքենա է ընկել’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկիչներն սպառնում են խանգարել Սոչիի օլիմպիադան’