‘Կկայանա միջոցառում՝ նվիրված «Ղարաբաղ» Կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հիշատակին’

1192

Այսօր ժամը 18.00-ին Ամերիկյան համալսարանում կկայանա միջոցառում՝ նվիրված Ղարաբաղ Կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հիշատակին. լրանում է նրա սպանության 20-ամյակը։ Այդ առիթով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող  Հարություն Մարությանը պատմելու է Ղարաբաղյան շարժման և հայության հավաքական հիշողության կապը ցույց տվող իր ուսումնասիրությունների մասին։ Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր շարժումների անցած ուղու նկատմամբ և ունեն ցանկություն ու կարող են տրամադրել ժամանակ, սիրով հրավիրվում են ունկնդրելու։

 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա» Դորտմունդ — «Վոլֆսբուրգ». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր երկրի ԿԲ նախագահն է Արթուր Ջավադյանը’