‘Կհանգստանա գաղջ մթնոլորտից’

1301

Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Հունիսի 20-ին Սարգսյանը կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի…Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում»:  Հավանաբար Սերժ Սարգսյանը բացի ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելուց կհանգստանա նաև գաղջ մթնոլորտից:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Հայաստանը ԱՄՀ սահմանած ցուցանիշներին կհասնի 340 տարուց’
Հաջորդ հոդվածը‘Ջրի սակագինը, գործողի համեմատ՝ նվազելու է 4 դրամով’