‘ԿՀՎ-ի գաղտնի բանտերին վերաբերող «լեհական» գործով երրորդ տուժած անձը Եմենից է’

996

Լեհաստանի տարածքում ԿՀՎ-ի գաղտնի բանտերի առկայության վերաբերյալ գործում նոր «դերակատար» է հայտնվել՝ եմենցի Վալիդ Մուհամեդ բեն Աթաշը: Այդ մասին այսօր Վարշավայում  «Միջազգային համաներում» կազմակերպության մամլո ասուլիսում հատարարել է բեն Աթաշի փաստաբան Մարիուշ Պապլյարչիկը: «Նախօրեին Կրակովի դատախազությանը դիմում է փոխանցվել  հանցագործություն կատարելու և Վալիդ Մուհամեդ բեն Աթաշին տուժածի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է փաստաբանը: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը 10 տարի առաջ ձերբակալվել է Պակիստանում և 2003 թ.հունիսից մինչև սեպտեմբեր պահվել  Լեհաստանում, այնուհետև տեղափոխվել Ռումինիա:

ԿՀՎ-ի գաղտնի բանտերի մասին գործի լեհական հետաքննության մեջ, որը վարվում է 2008 թվականից, տուժող էին ճանաչվել երկու հոգի՝ մեկ սաուդցի և մեկ պաղեստինցի: Նրանք պնդում են, որ 2002 թ.  իրենք ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից բերվել են Լեհաստան, որտեղ բանտարկվել են և խոշտանգումների ու ծաղրուծանակի են ենթարկվել:

ԱՄՆ-ի ԿՀՎ-ի՝ Եվրոպայում գտնվող գաղտնի բանտերի մասին հայտնի է դարձել 2005 թ. Washington Post-ի հրապարակումից: Այնուհետև միջազգային իրավապաշտպան Human rights watch կազմակերպությունը հաղորդեց, որ նման բանտեր են գործել Ռումինիայում, Լեհաստանում և Լիտվայում: Ըստ հրապարակված տվյալների՝ դրանցից մեկը գործել է Շիմանախի ռազմական օդանավակայանից 20 կմ հեռավորությամբ գտնվող հետախուզական դպրոցի տարածքում, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘Տարոնի «Մերսեդեսը» «մարշրուտկին» վնաս չէ’
Հաջորդ հոդվածը‘Այ հոուպ ֆո յո սապոտ. Պուտինը անգլերենով ուղերձ է հղել. Տեսանյութ’