‘ԿՀՎ-ի գործակալների կողմից առեւանգված գերմանացին կստանա փոխհատուցում ‘

895

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակեդոնիայի իշխանություններին պարտադրել է 60 հազար եվրո փոխհատուցում վճարել լիբանանյան ծագմամբ գերմանացի Հալեդ ալ-Մարսիին՝ նրան ԿՀՎ-ին հանձնելու համար, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ Մակեդոնիան պատասխանատու է իր տարածքում Մարսիի կրած կտտանքների, ինչպես նաև առանց դատարանի որոշման նրան արտահանձնելու համար:

Հալեդ ալ-Մարսին ձերբակալվել է 2003 թ. Սկոպիեում՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված ահաբեկչական գործունեության կասկածանքով, ապա 23 օր շարունակ կալանքի տակ է գտնվել իր հյուրանոցային համարում, որտեղից նրան դուրս են բերել ձեռնաշղթաներով և կապած աչքերով, այնուհետև հանձնել ամերիկյան հատուկ ծառայություններին: Ալ-Մարսիի պնդմամբ՝ օդանավակայանում դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել և բռնաբարել իրեն:

2004 թ. Աֆղանստանի բանտում մեկ տարի շարունակ կտտանքների ենթարկվելուց հետո ալ-Մարսին ազատ է արձակվել (ամերիկացի իրավապաշտպանները խոստովանել են, որ շփոթել են ալ-Մարսիին «Ալ-Քաիդայում» գործող նրա անվանակցի հետ):

2007 թվականիից սկսած՝ Հալեդ ալ-Մարսին հետամուտ է եղել իր խախտված իրավունքների վերականգնմանը, սակայն այդպես էլ չի հաջողվել ամերիկյան կողմը ընդգրկել  դատական գործում, քանի որ Միացյալ Նահանգների գերագույն դատարանը պետական գաղտնիքի տակ է դրել Մարսիի գործի ողջ բովանդակությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Ուրախ կլինեմ, եթե Գվարդիոլան գլխավորի «Չելսին»’
Հաջորդ հոդվածը‘Առաջարկում են Հ1-ին զրկել առևտրային գովազդից ‘