‘ԿՀՎ-ն առաջին անգամ կին կղեկավարի ‘

3646

Ամերիկյան սենատը հավանություն է տվել ԿՎՀ տնօրենի պաշտոնում առաջին կնոջ նշանակմանը:

 Ջինա Հասփելի՝ ամերիկյան հետախուզության վետերանի թեկնածությունը բավական մեծ թվով վեճերի առիթ էր դարձել՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց կոշտ հարցաքննություններին նրա ենթադրյալ մասնակցության պատճառով:

Կենտրոնական հետախուզական վարչությունում իր կարիերայի 33 տարիների ընթացքում Հասփելն աշխատել է «ծածկի» տակ՝ թե՛ ԿՀՎ կենտրոնակայանում և թե՛ արտասահմանում, մասնավորապես՝ Լոնդոնում:

 Ջորջ-կրտսերի իշխանության օրոք նա պատասխանատու է եղել ԱՄՆ գաղտնի բանտերի համար, այդ թվում՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ղեկավարել է Թաիլանդում գտնվող գաղտնի կալանավայրը:

61-ամյա Հասփելի թեկնածության օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ է եղել 43-ը:

ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Փոմփեոն ավելի վաղ նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԽ քարտուղար’
Հաջորդ հոդվածը‘Ասադը ժամանել է Պուտինի մոտ՝ Սոչի’