‘ԿՀՎ-ն փոխում է աշխատանքի կառուցվածքը’

1203

ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը կարգադրել է անցկացնել վարչության պատմության ընթացքում ամենախոշոր վերակազմավորումներից մեկը: Աշխատակիցների շրջանում տարածված ծառայողական գրության մեջ տնօրենը նշել է, որ փոփոխությունները պայմանավորված են սպառնալիքների ավելի լայն շրջանակներով և նոր տեխնոլոգիաների տարածմամբ: Բարեփոխումների նպատակն է՝ ուշադրությունը կենտրոնացնել կիբեռտարածքում իրականացվող գործունեության և տեղեկատվության հավաքագրման համակարգում թվային տեխնոլոգիաներ ներմուծելու ուղղությամբ:

Բարեփոխումների ծրագիրը լրագրողներին ներկայացնելիս Բրեննանը նշել է, որ ԿՀՎ համակարգում կստեղծվեն նոր ստորաբաժանումներ՝ «առաքելությունների կառավարման 10 կենտրոն», որոնցից յուրաքանչյուրը կղեկավարի իր տեղակալը: Նրանք կզբաղվեն անվտանգության կոնկրետ մարտահրավերներով կամ էլ ուշադրությունը կկենտրոնացնեն կոնկրետ աշխարհագրական գոտիների օրինակ՝ Աֆրիկայում զենքի տարածման խնդրի ուղղությամբ,:

Այսուհետև գործողությունների կառավարումը և ստացված տեղեկատվության  վերլուծությունը կկատարվի նույն տեղում: Կիբեռճակատում պայքարի պատասխանատվությունը կդրվի «Թվային նորարարության տնօրինության» վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի ցավակցականը’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին հոգեկան խաղաղություն է գտել ծերանոցում’