‘Կձերբակալվի՞ արդյոք Սահակաշվիլին’

868

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին այսօր անդրադառնալով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիին ձերբակալեն, հայտարարել է, որ Վրաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ չեն լինի: Նա ընդգծել է, որ իշխանությունները կհետևեն օրենքի տառին՝ բոլորի նկատմամբ: Ուսուպաշվիլին նաև հայտարարել է. «Եթե որևէ մեկը այդ հարցով անհանգստացնում է, ուզում եմ հանգստացնեմ: Սահմանադրությունը և օրենքը կպաշտպանվեն բոլորի նկատմամբև քաղաքական դրդապատճառներով հետապնդումները թե այժմ և թե ապագայում կբացառվեն»:

Նախորդ հոդվածը‘News.am-ի լրագրողի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները ստեղծել են Երկրի քարտեզը՝ գլոբալ տաքացման դեպքում ‘