‘Կճոյանը վռնդե՞լ է «Արարատին». Մամուլ’

3033

Այն բանից հետո, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն աշխատանքից ազատեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, վերջինիս ջանքերով ստեղծված «Արարատ» երգչախումբը զրկվել է աշխատելու և փորձեր անցկացնելու հնարավորությունից:

Տեր Հակոբի՝ Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայություն իրակա­նացնելու ժամանակ, երգչախումբն իր գործունեությունն իրականացնում էր Արարատյան հայրապետա­կան թեմի առաջնորդարանում: Հուլիսից այս կողմ, երբ տեր Հակոբը տեղափոխվեց Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցի, առաջնորդարանում «Արարատի» համար տեղ չի գտնվում:

Երգչախումբը պա­րապուրդի է մատնվել, մինչև նա տարածք գտնի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը  և հիշեցնում, որ Հակոբ քահանա Խաչատրյանը Կճոյանի կողմից տեղափոխվեց այն բանից հետո, երբ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ֆոտոլրագորղ Գ.Շամշյանը ասել էր, որ տեր Հակոբը հազար հատ Կճոյան արժի:

Նախորդ հոդվածը‘МГУ-ն գալիս է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայկական պատվիրակությունը արդյունքի չի հասնում. Մամուլ’