‘Կյանքի 90-րդ տարում Հավանայում վախճանվել է Ֆիդելի սիրեցյալը’

1108

Հավանայի հիվանդանոցներից մեկում կյանքի 90-րդ տարում վախճանվել է Նատալյա Ռուզվելտա Կլևսը, որը երկար տարիներ եղել է կոմանդանտե Ֆիդել Կաստրոյի սիրուհին, մարտի 2-ին հաղորդել է El Nuevo Herald-ը:

Նախկին հեղափոխականն անցյալ տարի ինսուլտ էր ստացել: Ռուզվելտան, որ ավելի հայտնի էր Նատի անունով, «Հուլիսի 26-ի շարժման» անդամ էր, որը գլխավորում էր Ֆիդել Կաստրոն: Կոմանդանտեն աղջկան հանդիպել է 1952 թ.: Նատին ամուսնացած էր, համարվում էր իր ժամանակի առաջին գեղեցկուհիներից մեկը և բավական հարուստ էր: Կաստրոյին աջակցելու նպատակով նա հեղափոխականներին է տվել իր բոլոր խնայողությունները և զարդեղենի վաճառքից ստացված գումարը: Նա ակտիվ նամակագրություն է պահպանել Կաստրոյի հետ՝ վերջինիս բանտում եղած ժամանակ:

Կաստրոն նույնպես ամուսնացած էր, սակայն կապերը չէր խզում իր սիրեցյալի հետ: 1956 թ. ծնվում է նրանց արտամուսնական դուստրը՝ Ալինան: Նույն տարի Կաստրոն ամուսնալուծվում է, իսկ  Կուբայի հեղափոխության հաղթանակի տարին՝ 1959 թ., ամուսնուց բաժանվում է նաև Նատին: Այնուհանդերձ, Կաստրոն ու Նատին չեն ամուսնանում:

Կաստրոն կրկին ամուսնացել է 1980 թ., թեպետ պաշտոնապես դա չի հաստատվել: Ռուզվելտան այլևս չի ամուսնացել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ՊԻԴԾ-ն հաստատել է, որ ՀՀ ԱՆ-ից ստացել է Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ հայցը’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Այս անգամ մենք չենք պատրաստվում պարզապես մեկնել Բեռլին, ցանկանում ենք այնտեղ տիտղոս նվաճել»’