‘Կյելինի. Սուարեսի պատիժը պետք է մեղմացվի’

1025

«Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջո Կյելինին նշել է, որ Լուիս Սուարեսի որակազրկման ժամկետը պետք է կրճատվի: Նրա խոսքով՝ 4 ամիսը չափազանց խիստ պատիժ է: 

– Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Սուարեսի որակազրկման առնչությամբ: Ես շատ կուզենայի, որ նրա որակազրկումը վերանայվեր՝ հоգուտ դրա կրճատման: Սակայն այդ հարցում ինձանից ոչինչ կախված չէ: Միայն մի բան կարող եմ ասել՝ 4 ամիսը չափազանց խիստ պատիժ է,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ оգոստոսի 8–ին Լոզանում տեղի կունենա արբիտրաժային դատարանի նիստը, որտեղ կքննարկվի «Բարսելոնա»-ի բողոքարկումը:

Նախորդ հոդվածը‘Վահրամ Մխիթարյան. Մշակույթն ամեն դեպքում քաղաքականություն է’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Մրցավարը կրկես էր սարքել «Վերդերի» ֆանատների համար»’