‘Կնիքը հեշտությամբ մաքրվում է թաց անձեռոցիկի օգնությամբ ‘

1436

Քվեարկությունից հետո անձնագրի վրա դրվող կնիքը հեշտությամբ մաքրվում է թաց անձեռոցիկի օգնությամբ։

Այդ մասին ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ներկայացնելով իրենց «մաքրված» անձնագրերը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ։

«Ա1+»-ի փոխանցմամբ, ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը հայտնել է, որ թանաքը պետք է պահպանվեր 12 ժամ, եւ չպետք է մաքրվեր ոչ մի նյութով։

Իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ թանաքանյութի հետ կապված դեռևս ոչ մի խնդիր չկա:  iLur-ի թղթակիցը ևս արձանագրել է, որ թանաքանյութը շատ հեշտ մաքրվում է:

Նախորդ հոդվածը‘Պատգամավորի դիակը հայտնաբերվել է ցեմենտով լի տակառում’
Հաջորդ հոդվածը‘5/21-ում ոստիկանները «անհետացել են» ‘