‘Կոալիցիա մտնելու համար ՀՅԴ ճկուն ձևակերպում է հորինել. «ՉԻ»’

25471

«Եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա», հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Զգացի՞ք, թե ինչ ճկուն ձևակերպում է: Այլևս չեն ասում «եթե մեր առաջարկներն ընդունվեն», ասում են «եթե տեսնենք, որ քաղաքական կամք կա»: Իսկ դրանք, ի դեպ, խիստ տարբեր բաներ են: Ավելին` կամքի առկայությունը վերացական հասկացություն է: Այսինքն` իշխանությունները կարող են ասել «գիտե՞ք, մենք ձեր առաջարկներն, իհարկե, չենք ընդունի, բայց քաղաքական կամք հաստատ ունենք»: Դաշնակներն էլ երևի կասեն «յա, իրո՞ք, դե ուրեմն անմիջապես մտնում ենք կոալիցիա»:

Մեկ այլ հրապարակման մեջ թերթը գրում է,

Ամենահետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ի նահանջը կամ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության որոշակի կարգավորումը Դաշնակցությունն իրեն է վերագրել: Իբր իրենք են միջնորդի դեր խաղացել կողմերի միջեւ հաշտեցման ցործընթացում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա հիմնավորել է նրանով, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում:

Սա Դաշնակցության ոճն է իրեն վերագրել այն, ինչի հետ կապ չի ունեցել, և տարածություն պահել այն ձախողումներից և պարտություններից, որոնց անմիջական պատասխանատուն է եղել:

Ի դեպ, վերջին օրերին Դաշնակցության ներկայացուցիչները պարզպես հեռուստաաստղեր են դարձել: Հեռուստաալիքների եթերից անպակաս են: Լուրջ-լուրջ նստում, այնպիսի մտքեր են հայտնում պետականամետության, պետության մասին, այնպես են գովերգում Սերժ Սարգսյանին, այնպիսի մեծավարի խորհուրդներ են տալիս ընդդիմությանը, կարծես իրենք չէին, որ դեռ մի տարի առաջ էին ընդամենը Բաղրամյան 26-ը արյան ծով սարքելու կոչեր հնչեցնում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր գիրք նվիրելու օրն է’