Կոալիցիոն կառավարություն կկազմվի

367

Գերմանիայում աշխույժ բանակցություններ են սկսվում կոալիցիա կազմելու վերաբերյալ։

Կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը նվազագույն առավելությամբ առաջ է անցել Քրիստոնեա- դեմոկրատական միությունից, որը երկար ժամանակ գլխավորել է Անգելա Մերկելը (206 տեղ՝ ընդդեմ 196-ի)։

Նրանցից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի հավաքել, և այժմ Գերմանիան կոալիցիոն կառավարություն է ունենալու։ Արդեն վստահաբար ասվում է, որ կոալիցիան կկազմվի երեք կուսակցություններից, քանի որ հիշյալ երկու կուսակցությունների միավորման մասին խոսք չկա։

Նախ, խորհրդակացություններ կանցկացնի հաղթած սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Օլաֆ Շալցը։ Թե՛ նա, թե՛ ՔԴՄ առաջնորդ Արմին Լաշետը սկզբում կփորձեն իրենց կողմը գրավել «Կանաչներին» և Ազատ դեմոկրատական կուսակցությանը։ Սակայն այս կուսակցությունները դեռևս չեն հայտարարել իրենց նախապատվությունների մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըChampions Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ․ «Հյուսիսային Կորեան ինքնապաշտպանության իրավունք ունի»