‘Կոատես. Ուրուգվայի հավաքականում զգացվում էր Սուարեսի բացակայությունը’

925

Ուրուգվայի հավաքականի պաշտպան Սեբաստյան Կոատեսը  1/8 եզրափակչում կոլումբիացիներից կրած պարտությունից հետո նկատել է, որ իրենք շատ էին զգում Լուիս Սուարեսի կարիքը: Միաժամանակ , ֆուտբոլիստը արժանիորեն է գնահատել Խամես Ռոդրիգեսի խաղը: 

«Լուիսը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, և մենք նրա պակասը խաղադաշտում շատ զգացինք: Սակայն, մնացած մեր ֆուտբոլիստները նույնպես ամեն ինչ արեցին, որպեսզի սպասված արդյունքի հասնենք: Ռոդրիգեսը հիանալի գոլ խփեց, բայց մենք միևնույնն է, մինչև վերջ չհանձնվեցինք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջ բերում  Goal-ը:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայի հավաքականը վստահ է իր ուժերին և պատրաստ է կերտելու իր պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Յեպես. Խամես Ռոդրիգեսն այս պահի դրությամբ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է’