‘Կոբզոնին զրկել են Պոլտավայի պատվավոր քաղաքացու կոչումից’

1027

ՌԴ պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին զրկել են Պոլտավայի պատվավոր քաղաքցու կոչումից: Նման որոշում կայացվել է քաղխորհրդի նիստում, հաղորդել է Интерфакс-ը:

 Այդպիսով՝ Պոլտավայի խորհրդարանը բավարարել է քաղաքի 460 բնակիչների կողմից ստորագրված հանրագրի պահանջը, որոնց կարծիքով՝ ռուսաստանցի երգիչը Ուկրաինայի դեմ է տրամադրված:

«ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները բազմիցս Կոբզոնին կասկածել են կազմակերպված հանցավորության հետ կապ ունենալու մեջ», ասել է Պոլտավայի Հանրային ակումբի նախագահ Վիկտորյա Ռոդիչևան, որը նաև նախաձեռնության հեղինակն է:

Կոբզոննն իր կողմից հայտարարել է, որ չի ուզում լինել Պոլտավայի պատվավոր քաղաքացի, հաղորդել է РИА Новости-ն: «Ոնց որ Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչման դեպքում էր՝ թող զրկեն: Ինձ համար գոյություն չունի Ուկրաինա, որտեղ ֆաշիստական ռեժիմ  է»,- ասել է երգիչը: Փոխանցում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մայդանեկ համակենտրոնացման ճամբարից գողացել են կալանավորների կոշիկներ’
Հաջորդ հոդվածը‘ «Ռեալի» երկրպագուները սիրով կրկնօրինակում են իրենց սիրելի ֆուտբոլիստին՝ Ռոնալդուին (տեսանյութ)’