‘Կոժարի այցը հետաձգվել է Սերժ Սարգսյանի պատճառով. ասել են՝ «արտասահմանում բուժվում է»’

985

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարի նախատեսված այցը Հայաստան եւ Ադրբեջան հետաձգվել էր: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել էր նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Կոժարի այցի հետաձգման պաշտոնական պատճառները, սակայն, չէին նշվում:  Հարավային Կովկասի երեք երկրներ նախատեսված այցերից երեկ կայացել է միայն վրաստանյան այցը:

iLur.am-ի դիվանագիտական աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Կոժարի այցը Հայաստան եւ Ադրբեջան հետաձգվել է Սերժ Սարգսյանի պատճառով: Բանն այն է, որ հայկական կողմը փոխանցել է հյուրին, որ Կոժարի այցի օրերին Սերժ Սարգսյանը Հայաստանում չի լինելու, եւ որ վերջինս կարճատեւ այցով արտերկրում է գտնվում՝ բուժման նպատակով: Պարիտետը պահելու համար, Ուկրանիայի ԱԳ նախարարը հետաձգել է նաեւ Ադրբեջան կատարելիք այցը:

Ի դեպ, կարճատեւ արձակուրդի մասին: Ըստ Սերժ Սարգսյանի մամլո ծառայության, Սարգսյանը արձակուրդի է մեկնել հունիսի 12-ին: Առայսօր նա գտնվում է արձակուրդում: Հունիսի 20-ին նա կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: 8-օրյա արձակուրդը, սակայն, ամենեւին էլ կարճատեւ արձակուրդ չի համարվում: Սակայն, այդ թեմային կանդրադառնանք առանձին: 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում սկսվել է արշավ՝«Ազատություն Մերաբիշվիլիին»’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր»-«Կրասնոդար»՝ 2:1. Պիզելին նշեց իր նորամուտը’