‘Կոլումբիական թաքստոցում փող գտած զինվորներին ազատազրկել են’

724

Կոլումբիայի ռազմական դատարանը 150 զինվորների դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման՝ իրենց հայտնաբերած թաքստոցից խոշոր գումար շորթելու համար:

2003 թ.զինվորները ջունգլիներում մի թաքստոց էին հայտնաբերել, որտեղ 20 միլիոն դոլար էր պահված: Զինվորները ոչ մեկին չէին հայտնել իրենց գտածոյի մասին և փողը բաժանել էին իրենց միջև: Փաստաբանները դատարանում հայտարարել են, որ զինվորներին չի կարելի մեղադրել գողության մեջ, քանի որ փողերի ծագումը հայտնի չէ: Ենթադրվում է, որ  թաքստոցը պատկանել է FARC ապստամբական խմբավորմանը, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Համազգեստը մաքուր չպահելու համար համածառայողին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացիներին ապշեցրել են բիկինիով ռուս լեռնադահուկորդները. Տեսանյութ’