‘Կոլումբիայի մայրաքաղաքում «բանտ» են սարքել քաղաքային պուրակում’

982

Մոտավորապես 40 բանտարկյալներ՝ ձեռնաշղթաներով միմյանց կապված, բանտապահների հսկողությամբ տեղավորվել են Բոգոտայի հանրային պուրակի տարածքում: Ձերբակալվածները կասկածվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ կողոպուտների և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Հանպատրաստից սարքված բանտն ընդամենը բրեզենտածածկ տաղավար է: Ձերբակալվածներին շուրջօրյա հսկում են վեց ոստիկան, որոնք փոխվում են ութ ժամը մեկ:

Իշխանությունները պարզաբանել են, որ ստիպված են գնացել այդ քայլին, քանի որ քաղաքային մեկուսարանում ազատ տեղ չկա:

Իրավապաշտպան կազմակերպությունները նման գործելակերպն անմարդկային են համարում, իսկ տեղի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում երեխաների հետ զբոսնել պուրակում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿՀՎ. ԻՊ-ի գրոհայինների թիվը եռապատկվել է’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն տեղեկացրել է գերի ընկած 57 զինվորականների ազատ արձակման մասին’