‘Կոլումբիայում ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը 2 մարդու է սպանել, կան բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)’

995

Ցլամարտի դինամիկ տեսարանը ողբերգությամբ է ավարտվել Կոլումբիայի Բոլիվար տարածարջանի Արխոնա քաղաքում: Ցլերով վազքի ժամանակ, որը կոլումբիացիներն անվանում են «կոռալեխա», 2 մարդ է զոհվել, և 44 մարդ տուժել է, հայտնում  է Noticias24 լրատվականը:

Զոհվածնեևրից մեկը 46-ամյա Դենիել Կարդոնան է: Ցուլը կոտոշով հարվածել է ուղիղ նրա սրտին: Մյուս տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ ցլից խույս տալու ժամանակ ստացած վնասվածքների պատճառով:

«Կոռալեխան» Բոլիվարում մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներից մեկն է: Այն ինքնաբուխ բնույթ է կրում և անցկացվում է գրեթե առանց անվտանգության միջոցներ ձեռնարկելու:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղից սկսվել է թալիշերեն ռադիոյի հեռարձակումը’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել’