Կոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել «Ծովածոցի կլան»–ի պարագլխին

343

Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլուխ, Օթոնիել մականունով Դայրո Ուսուգային, հայտնել է հարավամերիկյան հանրապետության նախագահ Իվան Դուկեն։

Ըստ Դուկեի՝ Ուսուգան «այնպիսի հանցագործ է, որին կարելի է համեմատել միայն Պաբլո Էսկոբարի հետ»։ «Նա ոչ միայն աշխարհում ամենավտանգավոր թմրավաճառականն է, այլև  հանրային առաջնորդների և ոստիկանների մարդասպան, երեխաների և պատանիների նկատմամբ բռնություն գործադրող հանցագործ»,- ասել է Դուկեն։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Կոլումբիայի պետական խորհուրդը չեղարկել է արտահանձնումը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը։ Ապրիլի վերջին դատական մարմինը որոշում էր կայացրել, որ Ուսուգան չի կարող փոխանցվել ԱՄՆ-ին այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել նրա ենթադրյալ զոհերի կողմից ներկայացված դատական հայցով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլինքեն․ Վաշինգտոնը պաշտպանում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը
Հաջորդ հոդվածըԴի Մարիան ցանկանում է կարիերան շարունակել «Յուվենտուսում»