‘Կոլումբիան գործնականում լուծեց խմբից դուրս գալու խնդիրը (տեսանյութ)’

812

Քիչ առաջ ավարտվեց C խմբի 2-րդ տուրի Կոլումբիա և Կոտ դ՛Իվուար հանդիպումը: Թիմերը խմբի առաջատարներն էին. առաջին հանդիպումներում նրանք համապատասխանաբար հաղթել էին Հունաստանին և Ճապոնիային։

Խաղի առաջին խաղակեսում մրցակիցները կարողացան անառիկ պահել սեփական դարպասները:

Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Կոլումբիայի ֆուտբոլիստ Ջեյմս Ռոդրիգեսը, իսկ 6 րոպե անց կոլումբացիների հաջողությունը կրկնապատկեց Կինտերոն` 2:0: 73-րդ րոպեին Ժերվինյուն շատ սիրուն գոլով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց աֆրիկացիներին չհաջողվեց խուսափել պարտությունից:

 

Այս հաղթանակից հետո Կոլումբիան 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և գործնականում ապահովեց փլեյ օֆֆի ուղեգիրը:

Նախորդ հոդվածը‘Չիլին հավատով ու հույսով է սպասում իր երկրի հավաքականի հաղթանակին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աստղիկ Աղեկյանը պատմում է իրեն բերման ենթարկելու մասին’