‘Կոլումբիա — Ուրուգվայ. Ով կհաղթի այս խաղում’

1197

Հունիսի 28, ժամը՝ 23.59 

Նույնիսկ Ռադամել Ֆալկաոյի բացակայությամբ, Կոլումբիայի հավաքականին հաջողվեց հավաքել առավելագույն միավորներ, հաղթել խմբային փուլում և զբաղեցնել առաջին հորիզոնականը: Տանելով երեք հաղթանակ, Խոսե Պեկերմանի սաները խփեցին 9 գոլ, որն իր արդյունավետությամբ համարվում է խմբային փուլի երկրորդ արդյունքը: Դրանից ավելի գոլեր խփել է միայն Հոլանդիան՝ 5 գնդակ ուղարկելով միայն Իսպանիայի դարպասը: Կոլումբիայի հարձակողական գիծը կհաղթահարի՞ արդյոք Ուրուգվայի հետ փորձությունը, կտեսնենք խաղի ընթացքում:
Оսկար Տաբարեսի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը C խմբում, բայց նրանից հետո ոչ թե Անգլիան կամ Իտալիան են, այլ համեստ Կոստա Ռիկան: Վերջինիս ուրուգվայցիները զիջեցին 1:3 հաշվով, սակայն հետո հետո նրանք հաղթեցին իրենց երկու մրցակիցներին երկրորդ տեղի համար պայքարում: Ուրուգվայցիները 9 խաղից հաղթել 6-ում՝ կրելով միայն մեկ պարտություն: Նրանք պատրաստ են կոլումբիացիներին համառ պայքար պարտադրելու:

Ուրուգվայի հավաքականի վետերանը՝ Ֆորլանը պատրաստ է պայքարի:

Այս երկու թիմերի միջև վերջին խաղը տեղի է  ունեցել անցած տարվա սեպտեմբերին և ավարտվել է Ուրուգվայի հավաքականի հաղթանակով՝ 2:0. Դա Տաբարեսի թիմի 6-րդ հաղթնակն է Կոլումբիայի դեմ ունեցած հանդիպումների ընթացքում: Թեև միմյանց դեմ հանդիպումներում Ուրուգվայի հավաքականը առավելությանը, հեշտ չի լինի կոլումբիացիներին հաղթել հիմնական ժամանակահատվածում: Մեծ է հավանականությունը, որ խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակահատվածում և կավարտվի 11 մետրանոց հարվածներով:

Կոլումբիայի հավաքականը 1/8-րդ եզրափակչում է:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ի կողմից Հելսինկյան սկզբունքները խախտելու վերաբերյալ բանաձևի նախագիծը մտցվել է ԵԱՀԿ ԽՎ օրակարգ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիան հաղթեց Չիլիին 11 մետրանոց հարվածներով. Բրազիլիան ¼ եզրափակչում է(տեսանյութ)’