‘Կոկորդիլոսները «ռասխոդ» արվեցին, հերթը՝ «սվարովսկի» քարերով ձեթինն է. «ՀԺ» ‘

1168

ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը նորանոր բարձունքներ է նվաճում։ «ՀԺ»-ն գրում է, որ Ամանորյա ապխտած կոկորդիլոսները հաջողությամբ «ռասխոդ» անելուց հետո, հիմա էլ ՍԱՍ-ում նոր, գլամուր զեյթունի ձեթ է հայտնվել։ Դրա շիշը զարդարված է «սվարովսկի» քարերով, համենայնդեպս՝ այդպես է գրված գնապիտակի վրա։ 200 միլիլիտր տարողությամբ «Ֆայվ էքստրա» զեյթունի այդ ձեթն արժե 12 500 դրամ։

Ասում են, որ «սվարովսկի» քարերով պատված շշի մեջ զեյթունի ձեթը ձեռք է բերում նոր հատկություններ։ Մասնավորապես, կարտոֆիլը դրա մեջ տապակելուց հետո վեր է ածվում թարմ խոզի մսի։

«Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկայում վաճառքում կհայտնվեն նաև ոսկու փոշով պատված, ադամանդակուռ փաթեթավորմամբ, նրբաոճ, անուշաբույր և աննախադեպ փափուկ զուգարանի թղթեր»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է մարզաշխարհում հայտնի Իսոն. «Ժողովուրդ» ‘