‘Կողոպտել են Էմի Ուայնհաուսի առանձնատունը ‘

868

Կողոպտվել է լոնդոնյան այն առանձնատունը, որտեղ ապրում էր և մահացավ երգչուհի Էմի Ուայնհաուսը: Անհայտ չարագործները գողացել են հայտնի երգչուհու հագուստների հարուստ հավաքածուն: Երգչուհու հայրն աղետ է որակել կատարվածը, քանի որ մտադիր էր մինչև այս տարեվերջ դստեր հագուստը Նյու Յորքում ներկայացնել բարեգործական աճուրդի,  իսկ դրա հասույթը հատկացնել  Էմի Ուայնհաուսի հիմնադրամին, որն ինքն է հիմնել, հաղորդում է բրիտանական Sun թերթը: Անցյալ տարի հիմնադրամն ավելի քան մեկ միլիոն դոլար է վաստակել: Էմիի հիմնադրամը հովանավորում է մանկատները, ինչպես  նաև՝ այն հիվանդանոցները, որտեղ բուժվում են թմրամոլությունից: Էմիի հոր՝ Միթչ Ուայնհաուսի խոսքերով՝ ինքն ուզում է օգնել թմրամոլ հիվանդներին՝ հաղթելու այն դևերին, որոնց հետ բախվել է նաև իր դուստրը:

Էմի Ուայնհաուսի լոնդոնյան առանձնատունը վաղուց ուխտատեղի էր դարձել նրա երկրպագուների համար, որոնք ուղղակի ցնցվել են, երբ իմացել են, որ իրենց «տաճարը» թալանվել է:

Նախորդ հոդվածը‘Դպրոցական աղջիկների մերկապարը հայտնվել է համացանցում ‘
Հաջորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյան. Դեղորայք ներկրողների անունները ես չեմ հարցնում ‘