‘Կոճակ սեղմողները քչություն են անում. Առաջարկում են քվեարկել երկուշաբթի’

1239

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն քիչ առաջ Աժ արտահերթ նիստում առաջարկեց քննարկված հարցերի քվեարկությունը կազմակերպել երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին: Դրանից մոտ կես ժամ առաջ Աբրահամյանը առաջարկել էր քվեարկությունը կազմակերպել վաղը: Նշենք, որ մինչ այդ սպասվում էր, որ քվեարկությունը տեղի կունենա այսօր: Ի դեպ, մինչ այդ հայտարարությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պարբերաբար մոտենում էր Հովիկ Աբրահամյանին եւ ինչ-որ բան էր շշնջում նրա ականջին: Ըստ երեւույթին, Գալուստ Սահակյանը Աբրահամյանին տեղեկացրել էր, որ կոճակ սեղմող ՀՀԿ-ականները քչություն են անում, ինչը կարող է տապալել քվեարկությունը, այդ իսկ պատճառով պետք է քվեարկությունը նշանակել վաղը, որպեսզի բոլոր կոճակ սեղմող ՀՀԿ-ականները բերման ենթարկվեն ԱԺ:  

Նախորդ հոդվածը‘Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ կքվեարկի եւ հիշեցրեց ՔՕ 304 հոդվածի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Սուլոցներ ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, ծափեր՝ մյուսներին’