‘Կոմանդոս. Ես Հայրապետյանի մասին լավ բաներ էի լսել’

1454

iLur.am-ը անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որի ժամանակ վերջինս նշել էր, թե մասնակցել է արցախյան պատերազմին ու նպատակահարմար չի համարում նշել մանրամասներ:

iLur.am-ը խոսել է արցախյան ազատամարտի հերոս Արկադի ՏերԹադևոսյանի հետ (Կոմանդոս)՝  պարզելու համար, թե արդյոք վերջինս տեղյա՞կ է Ռուբեն Հայրապետյանի մարտական կենսագրությանը:

Սկզբում Կոմանդոսը չհասակացավ, թե ում մասին է խոսքը, իսկ երբ հասկացավ, որ հարցը վերաբերում է  ԱԺ պատգամավոր Հայրապետյանին , ասաց.

«Ես չգիտեմ՝ մասնակցել է, թե ոչ, բայց իմ կարծիքով՝ ինքը այդ ժամանակ մի բանով օգնած կլինի, ես Ղարաբաղից եկել եմ և իր մասին լավ բաներ լսել»:

Նախորդ հոդվածը‘Բենեդիկտոս 16-րդը կօծի Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձանը Լիբանանում’
Հաջորդ հոդվածը‘Դատավարություն «Հարսնաքարի» գործով. ամբաստանյալներից մեկը փաստաբան չուներ. հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 24-ին’