‘«Կոմերսանտը» հաղորդում է ռազմաբազայի ղեկավարությանը պատժելու մտադրության մասին’

1356

ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը, որն արտակարգ միջադեպի կապակցությամբ գտնվում է Հայաստանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տեղեկացրել է 102-րդ ռազմաբազայում ծառայողական քննություն սկսելու մասին: Ռուսաստանյան ռազմական գերատեսչությունում «Коммерсант»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն ունեն միջադեպին: Այսպես, ըստ աղբյուրի՝ քննության ընթացքում  ոչ լիարժեք ծառայողական համապատասխանության վերաբերյալ նկատողություններ կհայտարարվեն և նախազգուշացումներ կարվեն ռազմաբազայի ղեկավարությանը: ՊՆ-ում նշել են նաև, որ ստուգումների վերաբերյալ նյութերը կուղարկվեն հետաքննական մարմիններին՝ անփութության հոդվածով (ՌԴ ՔՕ հ. 293) քրեական գործեր հարուցելու համար:

Նախորդ հոդվածը‘Արմեն Հարությունյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը առաջարկում է ‘