‘Կոմիտասի 5–ում կառուցվող շենքի իրական սեփականատերը «Ֆլեշի Բարսեղն» է. Մամուլ’

1691

Ոստիկանությունը բավական ագրեսիվ արձագանքեց Կոմիտասի 5 հասցեում կառուցվող հերթական էլիտար շինարարության դեմ քաղաքացիների բողոքի ակցիաներին, գրում է «Ժողովուրդը»:

Հանգստյան օրերին բողոքի դուրս եկած բնակիչների, նրանց աջակցող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերը հիշեցնում էին մարտաֆիլմերի հայտնի դրվագներ: Ոստիկանների ագրեսիվությունը, թերևս, պատահական չէ և պայմանավորված է կառուցվող շենքի սեփականատիրոջ անձով:

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, «Ֆլեշ Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է:

Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը, նաև քավորսանիկական հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մի գեղեցիկ օր ես կխաղամ Լեւոն Արոնյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Երեխաներն էլ ե՞ն մեկնում արտագնա աշխատանքի. Մամուլ’