‘«Կոմիտաս» սրճարանի աշխատակիցը պնդում է, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի (տեսանյութ)’

2342

Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակչուհի, 70-ամյա Ամալյա Նազարեթյանին հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարան:  Ըստ մամուլի հրապարակումների, տիկինը մինչ այդ լարված հարաբերություններ է ունեցել իր բնակարանի ներքեւում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինության հետ: Սական հետագայում պարզվել է, որ նրան հոգեբուժարան տեղափոխելու համար «ջանացել են» հարեւանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի 4 աշխատակիցները:

iLur.am-ն այցելեց «Կոմիտաս» սրճարան՝ պարզելու համար, թե ինչու են աշխատակիցները դիմում գրել, որից հետո, հարևանների պնդմամբ՝ միանգամայն առողջ կինը տեղափոխվել է հոգեբուժարան:

Սկզբում սրճարանում գտնվող աշխատակիցը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ 4 աշխատակիցներից ոչ ոք տեղում չէ: Նա առաձնացավ, հեռախոսով զրուցեց ինչ-որ մեկի հետ, ապա մեզ հայտնեց, որ դիմումը գրած աշխատակիցները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ:

Մեր զրուցակիցը, ով չցանկացավ հայտնել իր անունը, գործընկերների լռության պատճառը բացատրեց նրանով, որ ԶԼՄ-ները նրանց խոսքերն աղավաղել են:

Այնուհետև նա պատմեց, թե որն է եղել բողոքի պատճառը: Ըստ նրա՝ կինն ամեն անգամ սրճարանի կողքով անցնելիս վիրավորել, հայհոյել էր թե՛ հաճախորդներին, թե՛ սրճարանի աշխատակիցներին, հայտարարել, որ սրճարանում ամեն ինչ թունավոր է:

Սրճարանի աշխատակցի կարծիքով՝ եթե կինը հոգեկան խնդիրներ չունենար, ապա իրեն այդքան երկար հոգեբուժանանում չէին պահի: Աշխատակիցը հիշեց մի դեպք ևս, թե ինչպես է տարեց կինն ասել, որ սրճարանի աշխատակիցները իր տան պատին անցք են բացել, գազ բաց թողել՝ փորձելով թունավորել իրեն:

Մեզ հետ զրույցում աշխատակիցը բացարձակապես տեղյակ չէր, որ Ամալյա Նազարեթյանը խնդիրներ ուներ նաև «Իդեալ» խանութի հետ, ապա հերքեց  շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «Իդեալ» խանութի տարածքը ու «Կոմիտաս» սրճարանը պատականում են նույն մարդուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Պոկվել է «Զվարթնոցի» նախկին «VIP» սրահի տանիքը. մեծ թվով մեքենաներ են վնասվել’
Հաջորդ հոդվածը‘Red Eagles ֆան շարժումը երթի կոչ է անում’