‘Կոմիտաս 5-ից բերման են ենթարկել սրտի խնդիրներ ունեցող 64-ամյա քաղաքացու’

880

Երեւանի Կոմիտասի 5 հասցեից այսօր ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ 64-ամյա Սահակ Պողոսյանին: Այս մասին հայտնում PanARMENIAN.Net-ը, հղում անելով Նախախորհրդարանի իր աղբյուրներին:

Պողոսյանին բերման են ենթարկել են առանց որևէ հիմքի, քանի որ տարածքում այժմ խաղաղ է և ոչ մի ակցիա տեղի չի ունենում: Ըստ աղբյուրի, Սահակ Պողոսյանը սրտի խնդիրներ ունի:

Հավելենք, որ մի քանի օր է՝ Կոմիտասի 5-ում քաղաքացիները պայքարում են, որ դադարեցվի այդ հասցեում կառուցվող բարձրահարկի շինարարությունը

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Որովհետև դեռ չենք քաղել երկուհազարամյա պատմության ամենակարևոր դասը’
Հաջորդ հոդվածը‘iLur անոնս. Հարցազրույց Արեգ Գեւորգյանի հետ, մաս 2-րդ’