‘Կոմիտաս 5 հասցեի բնակիչներին շանտաժի են ենթարկել (Տեսանյութ)’

1012

aravot.am-ը հայտնում է որ Կոմիտաս 5 հասցեի բնակիչների պատմելով` նշված հասցեում շինարարություն իրականացնողը իրենց փորձել է դատական վճռով շանտաժի ենթարկել:

Շինարարությունը կասեցնելու վերաբերյալ բնակիչների բողոքը վարույթ  է ընդունվել, եւ վերջին դատական նիստում դատարանն  արձանագրել է, որ բնակիչները պետք է  ֆինանսապես  փոխհատուցեն շինարարություն իրականացնողին` հիմնավորելով, թե շինարարությունը խոչընդոտելու ընթացքում շինարարություն իրականացնողը ֆինանսական մեծ վնաս է կրել:

«Պատճառաբանվում էր, որ տերը բանկից վարկ է վերցրել եւ ահռելի չափերի հասնող տոկոսներ է վճարում, բայց ոչ մի փաստաթղթում նշված չէր, որ նշված գումարը վերցված է հենց այս շինարարության համար: Ինքը տարբեր տեղեր գործարքներ ունի շինարարություն է իրականացնում: Դատավորը որոշեց, որ մեր բնակիչները պետք է փոխհատուցեն 40.600 դոլարը, որը ամեն ամիս նա բանկերին տոկոս է վճարում, իսկ եթե ոչ, ապա երեք օրվա ընթացքում արգելանքը հանեն շինարարության» ,- պատմեց բնակիչներից Սուսան Թերզյանը:

Նրա խոսքերով, որոշ բնակիչներ էլ վախեցել ու իրենց բանկային հաշիվներից հանել են գումարները:

Բնակիչներից մեկն էլ պատմեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ, շինարարություն իրականացնողը զարմացած ասել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ իր իրավապաշտպանը  փոխհատուցման պահանջ է դատարանում ներկայացրել. «Ես տեղյակ չեմ եղել, որ իմ դատապաշտպանը այդպիսի կեղտոտ ձեւով ձեզանից փոխհատուցում կուզի, իսկ վերջին անգամ էլ ասել է` այո’, դա արել ենք, որ դուք վախենաք ու նահանջեք եւ շինարարության վրայից կալանքը հանեն: Մեզ շանտաժի են ենթարկել»: 

 

 

Նախորդ հոդվածը‘ ՃՏՊ Հրազդան-Հանքավան ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կողմից արձակված գնդակը այս անգամ վնասել է Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցը ‘